ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-1 °C, -2 °C ... +4 °C Վաղը`+5 °C
«Ի՞նչ շահ ունեք, որ սենց ավիրում եք ավտոներկրման ոլորտը». Թադևոս Ավետիսյան
19:18, 06.12.2023 | mamul.am
2521 | 0

Ազգային ժողովում պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ 2022 թվականի բարձր տնտեսական աճը արտահանման բարձր տոկոսների արդյունք էին: «Մի կարևոր թիվ ասեմ` 2,4 միլիարդ դոլարով ավելի արտահանում ենք ունեցել 2022-ին, որի 12%-ը` շուրջ 322 միլիոն դոլարը, միայն ավտոմեքենաների արտահանման գծով: Նախորդ տարիների համեմատ աճն ահռելի է` 8,3 անգամ:

Ի՞նչ ա արել ձեր կառավարությունը տրանսպորտային միջոցների արտահանման թռիչքաջձև աճն ապահովելու համար, որ հիմա, որքան ուժ ունեք, ապախթանում եք այդ այդ ուղղության զարգացվումը: Օրինակ, վերջերս էապես բարձրացրիք ավտոմեքենաների ներկրման բնապահպանման վճարները: Ավելացված արժեքի հարկի վերադարձի արհեստական խոչընդոտներ կան, ստեղծում եք առանձին դեպքերում հարկային մարմնի լիազորությունների չարաշահմամբ: Ոչ շուկայական մեխանիզմներին եք արդեն անցել` Սահմանադրությանը հակասող: Մտնում եք մարդկանց բիզնես և դուք եք ուզում թելադրել, թե ինչ հավելում պիտի ստանա ինքն իր բիզնեսում, որից պիտի հաշվի շահույթը: Ասում եք` 20%-ից պակասը չեք հաշվում: Դա անում էին սովետական տնտեսական կարգի պարագայում: Բայց կարծեմ` Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ մենք շուկայական տնտեսակարգ ունենք: Կամ մաքսատան կայանման օրական 1600 դրամը հիմա էլ ուզում դարձնել 5000 դրամ»:

«Ավտոներկրողների հետ կապված բոլոր հարցերն այժմ գտնվում են քննչական տիրույթում և Քննչական կոմիտեն է այդ գործը քննում։ Կառավորությունը որևէ անելիք չունի, քանի որ որևէ բան բացատրելը կարող է միջամտություն դիտվի Կառավարության կողմից»,- հարցին պատասխանեց Արդարադատության նախարարը։

«Ի՞նչ շահ ունեք, որ սենց ավիրում եք ավտոներկրման ոլորտը». Թադևոս Ավետիսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր