ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+10 °C
Ինչ պետք է իմանալ Apple-ի սարքավորումների վերանորոգումից առաջ
20:00, 06.12.2023 | mamul.am
2079 | 0

Երբ Apple գադջեթը կոտրվում է, դա միշտ մեզ համար սթրեսային է: Քանի որ պարզ չէ, թե որքան կարժենա վերանորոգումը և որքան ժամանակ կպահանջվի: Ինչպես նաև պարզ չէ, թե «միջամտությունից» հետո որքան ժամանակ սարքը կաշխատի։ Միգուցե ավելի հեշտ է պարզապես նորը գնել:

Նրանք, ում iPhone-ը կամ Mac-ը շարքից դուրս են եկել, ունեցել են այս մտավախությունը: Սակայն խուճապի մատնվելու պատճառ չկա՝ ի շնորհիվ iSpace Service-ի: Վերջինս հանդիսանում է Apple-ի պաշտոնական սպասարկման կենտրոնը, որը վերանորոգում է սարքավորումները կորպորացիայի չափանիշներին համապատասխան:

Ինչ պետք է իմանալ Apple-ի սարքավորումների վերանորոգումից առաջ

Ո՞րն է Apple-ի լիազորված սպասարկման կենտրոնի և սովորական սպասարկման կենտրոնների միջև տարբերությունը

Ցանկացած սպասարկման կենտրոնում Ձեզ կխոստանան «վերակենդանացնել» Apple գադջեթը. փոխարինել մարտկոցը, փոխարինել կոտրված էկրանը կամ նորոգել ջուրն ընկած սարքը: Սակայն խոստանալ` չի ​​նշանակում ուղղել։ Նույնիսկ եթե մասնագետն ունենա մեծ ցանկություն։

Նախ, Apple-ի յուրաքանչյուր սարք ունի առանձնահատկություններ, օրինակ՝ թաքնված շլեյֆներ: Մասնագետը պետք է բավարար փորձ և որակավորում ունենա, որպեսզի չվնասի դրանք: Երկրորդը, այն պետք է ունենա պրոֆեսիոնալ սարքավորումներ և գործիքներ։ Եվ երրորդը, կա մի նրբություն՝ կապված պահեստամասերի հետ. Apple-ը նոր և օրիգինալ մասեր է մատակարարում միայն լիազորված սպասարկման կենտրոններին։ Մյուսները ստիպված են օգտագործել չինական կամ օգտագործված տարբերակները։

Իրատեսական չէ նախապես որոշել վերանորոգման որակը: Հետևաբար, Ձեր գադջեթի հետ կապված ռիսկի մի դիմեք. դիմեք լիազորված սպասարկման կենտրոններին:

Ինչ պետք է իմանալ Apple-ի սարքավորումների վերանորոգումից առաջ

Ինչու է անհրաժեշտ Apple-ի սարքավորումները վերանորոգել iSpace Service-ում

iSpace խանութ-սրահը Apple-ի պաշտոնական գործընկերն է մեր երկրում: Ընկերության կառուցվածքը ներառում է Apple սարքավորումների խանութների ցանցը և լիազորված սպասարկման կենտրոնը՝ Authorized Service Provider կարգավիճակով։ Այս կարգավիճակը տալիս է մի շարք առավելություններ.

1. Որակի երաշխիք: Աշխատանքի թույլտվություն ստանալու համար iSpace խանութ-սրահի մասնագետները վերապատրաստվում են Apple-ի ներկայացուցիչների կողմից։ Վերջիններս ուսումնասիրում են iPhone, iPad, Mac և այլ սարքերի հետ աշխատելու կառուցվածքային առանձնահատկություններն ու նրբությունները։ Այնուհետև քննություններ են հանձնում ու վկայականներ ստանում։ Հետևաբար, iSpace խանութ-սրահի ինժեներներն իսկապես գիտեն ամեն ինչ Ձեր գադջեթի մասին:

2. Նոր օրիգինալ մասեր Apple-ի կողմից։ Նույնը, ինչ տեղադրվում են ընկերության գործարանում սարքերը հավաքելիս: Վերջիններիս վրա նույնպես կիրառվում է Apple-ի համաշխարհային երաշխիքը:

3. Արագ վերանորոգում: Հայտնի բաղադրիչները միշտ առկա են iSpace խանութ-սրահում, ուստի վերանորոգումը տևում է ընդամենը մի քանի օր:

4. Աշխատանք՝ Apple-ի ստանդարտներին համապատասխան: Մասնագետները պահպանում են ապրանքանիշի կողմից սահմանված կանոնակարգերը՝ օգտագործելով հատուկ սարքավորումներ և պրոֆեսիոնալ գործիքներ։ Սպասարկման կենտրոնները դրանք ստանում է անմիջապես Apple-ից:

5. Անվտանգություն: iSpace խանութ-սրահը երաշխավորում է Ձեր անձնական տեղեկատվության գաղտնիությունը:

Ինչ պետք է իմանալ Apple-ի սարքավորումների վերանորոգումից առաջ

iSpace խանութ-սրահի սպասարկման կենտրոնի ծառայությունները

Դրանք կարելի է բաժանել երկու խմբի՝ սպասարկում և վերանորոգում: Առաջին կատեգորիան ներառում է iOS-ի, iPadOS-ի և macOS-ի շահագործման հետ կապված գործողությունները՝ տվյալների փոխանցում, ծրագրերի տեղադրում, Apple ID-ի վերականգնում։ Ինչպես նաև պրոֆիլակտիկ ծառայություններ՝ բարձրախոսների մաքրում iPhone-ում, AirPods-ում, ջերմային մածուկի փոխարինում MacBook-ում և այլն:

Երկրորդ խումբը ներառում է ցանկացած բարդության iPhone, iPad, Apple Watch և MacBook վերանորոգում.

1. ախտորոշում,

2. մոդուլային վերանորոգում՝ iPhone, MacBook, iMac,

4. էկրանի, մարտկոցի, պատյանի փոխարինում,

5. հիմնական կամ դիմային տեսախցիկների փոխարինում,

5. AirPods-ում ռետինե ժապավենների փոխարինում,

6. Mac-ի մաքրում փոշուց և ջերմային մածուկի փոխարինում,

7. բարձրախոսների ցանցերի մաքրում առանց պատյանի ապամոնտաժման:

Բացառություն են կազմում AirPods-երը, եթե հայտնաբերվում է որևէ թերություն, ապա սարքը չի վերանորոգվում, այլ փոխարինվում է ամբողջությամբ: iSpace խանութ-սրահի սպասարկման կենտրոնում Դուք կարող եք գնել մեկ AirPods (աջ/ձախ) կամ պատյան։

Ընկերությունն իրականացնում է նաև սարքի ախտորոշում և տրամադրում է վկայական։ Սա անհրաժեշտ է, եթե Դուք վաճառում եք Ձեր iPhone-ը և ցանկանում եք իմանալ վերջինիս իրական արժեքը երկրորդային շուկայում: Բացի այդ, վկայականը ծառայում է` որպես ապացույց, որ սարքը օրիգինալ է և կարող է բարձրացնել դրա արժեքը:

Ինչ պետք է իմանալ Apple-ի սարքավորումների վերանորոգումից առաջ

Վերանորոգում և երաշխիք: Ինչ է անհրաժեշտ իմանալ

Apple-ի սարքավորումների երաշխիքային սպասարկումն իրականացվում է միայն լիազորված սպասարկման կենտրոնների կողմից: Եվ միայն նրանք կարող են վերանորոգել սարքերը՝ պահպանելով մնացած երաշխիքային ժամկետը։

Բացատրենք օրինակներով. Դուք հայտնաբերել եք արտադրական թերություն նոր MacBook-ում: Դուք ունեք երկու տարբերակ՝ գնալ լիազորված սպասարկման կենտրոն, որտեղ Ձեր փոխարեն կլուծեն խնդիրն անվճար` Apple-ի երաշխիքային սպասարկման շրջանակներում: Երկրորդ տարբերակ՝ գնալ մոտակա որևէ սպասարկման կետ և գումար վճարել այն բանի համար, ինչը Ձեզ համար կարող է անվճար լինել: Ընտրությունն ակնհայտ է:

Իսկ ինչպես վարվել, երբ կես տարի առաջ գնված Ձեր iPhone-ը կոտրվել է: iSpace Service-ը կփոխարինի Ձեր էկրանը՝ պահպանելով մնացած երաշխիքային ժամկետը: Ոչ լիազորված սպասարկման կետերում վերանորոգում անցնելուց հետո երաշխիքը համարվում է անվավեր: Քանի որ երրորդ կողմերի ցանկացած միջամտություն (սա ներառում է սարքի բացումը ոչ լիազորված սպասարկման կետերում) Apple-ի երաշխիքային սպասարկման մերժման պատճառ է հանդիսանում:
Այս կանոնը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում սովորական սպասարկման կետերում աշխատանքի որակի համար: Հասանելի չէ որևէ տեղեկատվություն տվյալ սպասարկման կենտրոնի ինժեների կոմպետենտության, սարքավորումների և պայմանների վերաբերյալ։

Բացի այդ, կան որոշ նրբություններ՝ կապված բաղադրիչների հետ. կողմնակի արտադրողների կողմից տրամադրված մասերը կարող են արգելափակել սարքի ֆունկցիոնալությունը: Օրինակ, եթե iPhone-ի կոտրված էկրանը փոխարինվի չինականով, ապա կարգելափակվի Face ID-ն: Դա պայմանավորված է ոչ օրիգինալ պահեստամասերից պաշտպանվելու ծրագրային մեխանիզմով:

Այդ իսկ պատճառով Ձեր սարքը «վերակենդանացնելու» ամենահեշտ և ամենահուսալի միջոցը լիազորված սպասարկման կենտրոնին դիմելն է:

Ինչ պետք է իմանալ Apple-ի սարքավորումների վերանորոգումից առաջ

Ի՞նչ է ստացվում

Apple-ի սարքավորումների վերանորոգումը ոչ լիազորված սպասարկման կենտրոններում նման է վիճակախաղի: Ինչ-որ մեկը հաջողում է, և գադջեթը շարունակում է հավատարմորեն ծառայել իր սեփականատիրոջը: Իսկ ոմանց մոտ կարող են խնդիրներ առաջանալ, որի հետևանքով սպառվում է երաշխիքի մնացած ժամկետը կարճաժամկետ օգտավետության համար: Սակայն երբ ձեռք եք բերում պրեմիում որակի սարքավորումներ, ապա ակնկալում եք նույն որակի սպասարկում, այնպես չէ՞:

iSpace Service-ը Apple-ի լիազորված սպասարկման կենտրոնն է Հայաստանում։ Ընկերության ինժեներներն իրականացնում են iPhone, iPad, Mac և այլ սարքերի երաշխիքային և վճարովի վերանորոգում։

iSpace-ի առավելությունն այն է, որ այն աշխատում է Apple-ի ստանդարտներով և օգտագործում է նոր օրիգինալ մասեր, որոնք ստանում է անմիջապես Apple բրենդից։ Հետևաբար, iSpace Service-ի հետ կապվելիս կարող եք վստահ լինել, որ վերանորոգումը կիրականացվի ամենաբարձր չափանիշներով:
iSpace խանութ-սրահի սպասարկման կենտրոնը գտնվում է iSpace խանութ-սրահում՝ ք. Երևան, Ամիրյան 7 հասցեում:

iSpace Սպասարկման Կենտրոն | ք. Երևան, Ամիրյան 7

Երկուշաբթի – Կիրակի 10:00 – 19:00 | +374 44 204 205

iSpace խանութ-սրահ | ք. Երևան, Ամիրյան 7

Երկուշաբթի – Կիրակի 10:00 – 20:00 | +374 95 099 045

iSpace խանութ-սրահ | RIO Մոլ 1-ին հարկ, Վ. Փափազյան 8

Երկուշաբթի – Կիրակի 10:00 – 22:00 | +374 95 099 045

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր