ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, -2 °C ... +4 °C Վաղը`+5 °C
«Լավրովի հետ կիսվել ենք ՌԴ պահվածքի` մեր դիրքորոշումով»․ Միրզոյան
20:48, 06.12.2023 | mamul.am
2507 | 0

ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը հարց հղեց արտգործնախարար Արարատ Միրզոյանին` կապված Սկոպյեյում Լավրովի հետ հանդիպմանը:

«ՌԴ-ի հետ միշտ ունենք քննարկման թեմա և միշտ մեծ հաճույքով օգտագործում եք ընձեռնված հնարավորությունները: Այս անգամ էլ ՌԴ ԱԳ նախարարը մեզ ներկայացրեց վերջին որոշ իրադարձությունների կամ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը, մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորշումների վերաբերյալ մեր ընկալումներով և տարբեր զգայուն հարցերի շուրջ ՌԴ պահվածի, դիրքորոշումների մեր ընկալումներով»,- ներկայացրեց Միրզոյանը:

Մեկնաբանելով ռուս գործընկերոջ հետ հանդիպման տեսանյութը, որում Լավրովը դժգոհում է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչից, Միրզոյանը բացատրեց. «Ըստ երևույթին, տեղի է ունեցել տեխնիկական թյուրիմացություն, որի վրա ուշադրություն է դարձրել ՌԴ արտգործնախարարը։ Խոսքն այն մասին էր, թե ով է նախաձեռնել հանդիպումը։ Ես հայտարարեցի, որ մենք չենք եղել այս հանդիպման նախաձեռնողը»:

«Լավրովի հետ կիսվել ենք ՌԴ պահվածքի` մեր դիրքորոշումով»․ Միրզոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր