ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+11 °C
Փաշինյանը կատարել է ՀՀ վարչական դատարանի որոշումը
21:48, 06.12.2023 | mamul.am
2188 | 0

2023թ․ դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի որոշմամբ, հիմքում՝ Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/9814/05/2 վճիռը, Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում։ Հիշեցնենք, որ 2021 թ.-ի հուլիսին Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ազատվել էր աշխատանքից։ Աշխատանքից ազատվելիս Նանե Ասատրյանը գտնվում էր հղիության 7-րդ ամսում: Նա իր իրավունքների պաշտպանության համար դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում, հանձին իրավաբան Տիրուհի Վարդանյանի, ՀՔԱՎ-ն ստանձնել էր Ասատրյանի իրավունքների պաշտպանությունը և դիմել ՀՀ վարչական դատարան, քանի որ խախտվել էին միջազգային պայմանագրերով, ՀՀ ներպետական օրենսդրությամբ երաշխավորված աշխատող կանանց մայրության պաշտպանվածության և աշխատանքի իրավունքները: ՀՀ վարչական դատարանի 03.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել էր: Վճռի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.03.2023 թվականի որոշմամբ բավարարվել է: Վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել Նանե Ասատրյանին աշխատանքի վերականգնելու և չաշխատած ժամանակահատվածի համար վճարման ենթակա աշխատավարձը վճարելու մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր