ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, -2 °C ... +4 °C Վաղը`+5 °C
Ավտոկայանատեղիների 2023թ. տարեկան վճարները կգործեն մինչև դեկտեմբերի 31-ը
22:18, 06.12.2023 | mamul.am
1912 | 0

Երևան համայնքում ավտոկայանատեղիների 2023 թ. վճարները սահմանվել են Երևանի ավագանու 27.12.2022 թ. թիվ 687-Ն որոշմամբ և գործելու են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ժամը 24:00-ը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Հետևաբար 2023 թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարված տարեկան՝ 12000 դրամ վճարը տարածվելու է միայն 2023թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում կայանման վրա: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2024 թ. ավտոկայանատեղերի դրույքաչափերը կսահմանվեն Երևանի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր