ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +9 °C Վաղը`+11 °C
Վերելակի հորանում հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի դի
11:18, 07.12.2023 | mamul.am
2899 | 0

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 23։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող սեփական տներից մեկի վերելակի հորանում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները տան ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարրերի միջակայքից դուրս են բերել Լ․ Շ-ի (ծնված 1997թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր