ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+10 °C
«Բա անցած մի տարին ինչո՞վ ենք զբաղված եղել». վարչապետը նկատողություն արեց
11:30, 07.12.2023 | mamul.am
2493 | 0

«Բնակելի տարածքներ նվիրելու մասին» հարցի քննարկման ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 43 և Գարեգին Նժդեհի 7 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն պետական միջոցներով կառուցվել է նոր բազմաբնակարան շենք: «Կառուցումն ավարտված է, այն հանձնված է պետգույքի կոմիտեի տնօրինությանը, ունենք որոշման կարիք, որպեսզի կարողանանք բնակարանները բաշխել»,- ասաց նախարարը: Վարչապետը հետաքրքրվեց՝ որակը ստուգվե՞լ է, ի՞նչ վիճակում են բնակարանները՝ դռներ, լուսամուտներ, ներքին հարդարում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ ամբողջությամբ վերանորոգված է, դուռ-լուսամուտ տեղադրված է: «Ասում եք՝ շինարարությունն ավարտվել է 2022-ին, բա մի տարի ինչի՞ չենք տվել մարդկանց»,- հարցրեց վարչապետը: «Որոշակի խնդիրներ եղել են, էդ ընթացքում փորձել ենք շտկել: Ես վաղը նորից կայցելեմ էնտեղ»,- արձագանքեց Ղուլարյանը: «Սա շատ վատ պատմությունների շղթա է... Այսինքն՝ եթե կարելի էր մի ամսում էս ամեն ինչն անել, բա անցած մի տարին ինչո՞վ ենք զբաղված եղել»,- նկատեց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր