ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +11 °C Վաղը`+12 °C
«Չեմ բացառում, որ ադրբեջանցիներ կգան՝ ՀՀ-ում կապրեն, առևտուր կանեն». Ալեն Սիմոնյան
11:54, 07.12.2023 | mamul.am
2650 | 4

Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել էր՝ «եթե ՀՀ-ն ցանկանում է խաղաղության պայմանագրի սևագրում ներառել Ղարաբաղի հայերի հարցերը, ապա դա փոխադարձաբար պետք է վերաբերի ՀՀ-ից արտաքսված ադրբեջանցիների՝ ՀՀ վերադառնալու իրավունքներին»: ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, արձագանքելով այս հայտարարությանը, Ալեն Սիմոնյանն ասել է. «Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն միգուցե կդժվարացնեն պայմանագրի կնքումը, ինչը բացասական եմ գնահատում: Ակնհայտ է, որ եթե իրոք խոսում ենք խաղաղության մասին, այլ ոչ թե ձև ենք անում... հիմա վրացիները որ գալիս են ՀՀ ապրելու, որևիցե խոչընդոտ կա՞»: Լրագրողի դիտարկմանը՝ հակամարտություն չկա ՀՀ-ի ու Վրաստանի միջև, Սիմոնյանն ասել է. «Պետք է ժամանակ անցնի, ադրբեջանական կողմը պետք է նվազեցնի ատելության խոսքը... Ժամանակ կանցնի, չեմ բացառում, որ հայեր կգնան՝ Ադրբեջանում կապրեն, և ինչ-որ ադրբեջանցիներ կգան՝ ՀՀ-ում կապրեն, առևտուր կանեն իրար հետ: Այո, խաղաղության ենք գնում»:

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր