ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+9 °C
«Կհանդիպենք դատարանում». Թորոսյանը՝ Հարությունյանին
15:24, 07.12.2023 | mamul.am
3475 | 0

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հանդես եկավ պատասխան ելույթով՝ ուղղված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանին: «Ափսոսում եմ, որ տիկին Հարությունյանի հերոսը չեմ եղել ու դժվար էլ՝ լինեմ, բայց առնվազն, կարծես թե, հակահերոսն եմ ու կշարունակեմ լինել, ինչն ինձ սփոփում է... Եվ երկրորդ, տիկի՛ն Հարությունյան, մենք, հավանաբար, կհանդիպենք դատարանում՝ այն զրպարտանքի համար, որ էստեղից հնչեցրիք»,- ասաց Թորոսյանը:

Հիշեցնենք՝ այսօրվա իր եզրափակիչ ելույթում Հայկուհի Հարությունյանն ասել էր. «Պարո՛ն Թորոսյան, դուք իմ հերոսը չեք ու երբեք չեք էլ կարող դառնալ, բայց առաջարկում եմ՝ շահերի բախման մասին խոսելիս, պատասխանել՝ ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը, որպես Առողջապահության նախարար ձեր պաշտոնավարման ընթացքում, ո՞նց է եղել, որ պայմանագրի արժեքը մեծացրել է՝ դարձնելով մինչև 350 մլն-ից ավելի»:

«Կհանդիպենք դատարանում». Թորոսյանը՝ Հարությունյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր