ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +11 °C Վաղը`+12 °C
«Նսեմացնելը ՔՊ-ի գլխավոր արժեքն է». Ժաննա Ալեքսանյան
15:54, 07.12.2023 | mamul.am
1846 | 0

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ականատես դարձանք, թե ինչպես էին քպականներն իշխանության իրենց բարձունքներից նսեմացնում Կոռուպցիայի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին։ Նսեմացնելը ՔՊ-ի գլխավոր արժանիքն է, հատկապես երբ դաբրոն առկա է, աննախադեպ մի պատրաստակամությամբ են լծվում այդ գործին։ Հատկապես ագրեսիվ էին թագուհու հավակնություններով կանայք։ Ի պատիվ Հայկուհու պետք է ասել, որ ցուցաբերեց բարձր ինքնատիրապետում, զսպվածություն և խոսքի կուլտուրա, թույլ չտալով, որ վիրավորանքն իրեն հասնի։ Բայց չգիտեմ, թե ինչ կարժենա այդպիսի զսպվածությունը իր առողջության համար։ Ամեն դեպքում խորհուրդ կտամ թեթև տանել և հեռու մնալ էկոլոգիապես վնասակար միջավայրից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր