ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +11 °C Վաղը`+12 °C
«Ծակ կոշիկներով իշխանության եկած, հիմա թանկարժեք կոստյում կրողների հետ դիտարկելը ճիշտ չէ». Հակոբ Արշակյան
16:06, 07.12.2023 | mamul.am
6242 | 1

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Նա նշեց, որ հանձնաժողովը ստեղծվել է իրենց իշխանության ժամանակ. «Բազմաթիվ, հարյուր միլիարդավոր դրամների հասնող ապօրինի գույքի բռնագանձման հարցեր կան, որոնք դատարաններում են, ու այս ճանապարհն անկասելի է լինելու: Ու հիմա բերել, զուգահեռներ անցկացնել որևէ պատգամավորի տեխնիկական սխալի, մոռացության պատճառով....Օրինակ ես ՀԿ ղեկավար եմ եղել, հայտարարագրում չեմ նշել՝ չեմ մտաբերել, թերթերը հրապարակել են, շնորհակալություն եմ հայտնել, կգնամ, կլրացնեմ: Հիմա, էդ հարցը վերցնել, դիտարկել հսկայական ունեցվածքների, կոռուպցիայի միջոցով հարստացածների, ծակ կոշիկներով իշխանության եկած, հիմա թանկարժեք կոստյումներ կրողների հետ, անկեղծ չէ, ճիշտ չէ»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր