ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-6 °C, -6 °C ... +7 °C Վաղը`+8 °C
Հանցագործությունների թիվն աճել է, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ կրկնապատկվել
18:18, 07.12.2023 | mamul.am
1600 | 0

2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1778-ով աճել է արձանագրված հանցագործությունների թիվը։ 10 ամիսներին հանրապետությունում գրացվել է 31598 դեպք, նախորդ տարվա 29820-ի փոխարեն։

Ըստ ԱՎԿ-ի՝ բացառությամբ ոչ մեծ ծանրության դեպքերի՝ աճել են և՛ միջին ծանրության և՛ ծանր և՛ առանձնապես ծանր հանցագործությունները։

Ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը նվազել է. 2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է 14712 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 16951 դեպք։

Այս տարի գրանցվել է ծանր հանցագործությունների 4700 դեպք՝ նախորդ տարվա 3874-ի փոխարեն, այսինքն՝ ցուցանիշն աճել է 826 դեպքով։

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարի 1425 է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 740 դեպքից ավելի է 685-ով։

Հաշվետու ժամանակաշրջանում աճել են նաև միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 10761, որը նախորդ տարվա գրանցված 8 255 դեպքից ավելի է 2503-ով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր