ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-3 °C, -3 °C ... +10 °C Վաղը`+11 °C
Պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցը
20:18, 07.12.2023 | mamul.am
1457 | 0

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մեհդի Ջեյղամիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և քննարկել այն ուղիները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի առևտրաշրջանառության ծավալները հասցնել մինչև 3 մլրդ դոլարի։

Քննարկված թեմաների թվում էր Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը վերաբերող հարցեր։
Այցի շրջանակում Նարեկ Տերյանը հանդիպել է նաև ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարի տնտեսական և սոցիալական հարցերով տեղակալ Ալիռեզա Ասգարյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ արտադրություններ հիմնելու, ինչպես նաև՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին առնչվող հարցեր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր