ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+5 °C
Ինչպես մուտքագրել անչափահասի տվյալները 40+10 հազար դրամ աջակցության ծրագրում. ԱՍՀՆ
20:54, 07.12.2023 | mamul.am
1880 | 0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ ԼՂ-ից բռնի տեղահանված այն հայրենակիցներին, ովքեր ժամանակավոր կացարաններում բնակության և կոմունալ ծախսերի վճարման համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում ներկայացրել են դիմում, սակայն չեն մուտքագրել անչափահասի վերաբերյալ տվյալներ, ծրագրի շրջանակում անչափահասի համար դիմում կարող է ներկայացնել այն չափահաս քաղաքացին (ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն), որը համակարգում արդեն ունի դիմում։

Անչափահասի բաց թողնված տվյալները լրացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝
մուտք գործել https://rent.socservice.am հղմամբ և լրացնել անձնական տվյալներ (անձը հաստատող փաստաթղթի համար, անուն, ազգանուն)՝ տալով «Սեղմել կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար» հրահանգը.
համակարգը կցուցադրի հաղորդագրություն՝ «Նշված տվյալներով դիմում առկա է համակարգում։ Ցանկանու՞մ եք ավելացնել ընտանիքի անչափահաս անդամ» Այո/Ոչ հրահանգներով.
«Այո» հրահանգը սեղմելու դեպքում բացվում է ընտանիքի անդամի տվյալների լրացման միջերեսը (ինտերֆեյս), որտեղ հնարավոր է լրացնել միայն անչափահաս անդամի տվյալները.
տվյալների լրացման կարգը նույնն է՝ ներառյալ փաստաթղթի կցման պահանջը.
դիմումը ներկայացնելուց հետո համակարգում ավելանում է միայն անչափահասի տվյալներով ենթահայտը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր