ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+9 °C
Հայկական կողմն արձագանքել Վաշինթոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին
22:06, 07.12.2023 | mamul.am
2213 | 0

Դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կողմերի մոտեցումները։
Հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենի՝ Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր