ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, -2 °C ... +5 °C Վաղը`+5 °C
Երևանում ընտանիքի 9 անդամներ թունավորվել են շմոլ գազից
00:18, 08.12.2023 | mamul.am
4048 | 0

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, շմոլ գազի թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Կարապետյան փողոցի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացիների:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են Կարապետյան փողոցի սեփական տներից մեկի բնակիչներ 33-ամյա Հայկ Ավագյանը, 55-ամյա Ջուլիետա Հակոբջանյանը, 33-ամյա Ինգա Ստեփանյանը, 31-ամյա Ռիմա Մարտիրոսյանը և 24-ամյա Նազենի Ավագյանը:

Նույն օրը, ժամը 10:00-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 11-ամյա Դավիթ Ա.-ին, 6-ամյա Արիաննա Ա.-ին, 4-ամյա Լեո Ա.-ին և 7-ամյա Ջուլի Ա.-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր