ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +2 °C ... +9 °C Վաղը`+6 °C
ՔՊ-ական պատգամավորը շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություն տալ. «Հրապարակ»
09:06, 08.12.2023 | mamul.am
2798 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Էդգար Ղազարյանն ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դատական նիստը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ականը ՄԻՊ-ի ընտրության ժամանակ Էդգար Ղազարյանին սպառնացել էր ականջներն ու լեզուն կտրել, Ղազարյանն էլ նրա դեմ դատական հայց է ներկայացրել։ Ստացվում է, որ ՔՊ-ականը ոչ միայն հասարակությանը չի հարգում, քանի որ ԱԺ-ում նման բառապաշար է կիրառում, այլև դատական իշխանությանը՝ ո՛չ ինքն է ներկայանում, ո՛չ իր փաստաբանը։ Իսկ մինչև դատական նիստը դատարանին գրավոր բացատրություն կամ հայցապահանջի դեմ առարկություններ չի ներկայացրել: Այլ կերպ ասած՝ արհամարհական վերաբերմունք։
Սակայն այս պատգամավորը ոչ միայն սպառնալիքներ է հնչեցնում ՀՀ քաղաքացիների հասցեին, այլև զրպարտություն և կեղծիք է տարածում լրատվամիջոցների հասցեին: Երեկ նա մի քանի ԶԼՄ-ների հասցեին վայրահաչել է, այդ թվում՝ «Հրապարակի», ինչի համար շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություններ տալ: Մեր իրավաբաններն արդեն աշխատում են հայցադիմումի վրա: Բարձր ամբիոններից անպատասխանատու հայտարարություն անող, լրատվամիջոցների բարի համբավն արատավորող բոլոր վնասատուները պետք է պատասխան տան իրենց ասածների ու արածների համար»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր