ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+8 °C
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 93-ամյա կնոջ սպանության վայրից
11:18, 08.12.2023 | mamul.am
3305 | 0

Դեկտեմբերի 1-ին հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի Ագարակ գյուղ՝ 93-ամյա կնոջը բուժօգնություն ցույց տալու, սակայն նա մահացած է եղել, կան արյան հետքեր:
Նշված հասցե ոստիկանության Ստեփանավանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
93-ամյա կնոջ դուստրը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 14.00-ին իր տան ննջարանի անկողնում հայտնաբերել է մոր դիակը:
Արտաքին զննությամբ դիակի գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ:
ՆԳՆ ՔՈԳՎ, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի և Տաշիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և Ստեփանավանի քննչական բաժնի ծառայողների քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 93-ամյա կնոջը սպանել է համագյուղացի 24-ամյա երիտասարդը:
Հետագա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 1-ի ժամը 20.05-ին ՆԳՆ ՔՈԳՎ ծառայողները երիտասարդին Երևան քաղաքի Իսահակյան փողոցի սրճարանի մոտ հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպանվածի բջջային հեռախոսը:
24-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանգամանքները և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 93-ամյա կնոջ սպանության վայրից
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր