ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+5 °C
«Մենք հարց չենք տալիս, թե ինչի՞ է դպրոցի կողքն աղբանոց». Օվսաննա Հովսեփյան
03:06, 09.12.2023 | mamul.am
2732 | 1

Երևանի ավագանու նախկին անդամ Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չեմ հավատում, որ կենդանի ատող, կենդանու նկատմամբ դաժան մարդը մարդ կսիրի։ Չի կարող տենց բան լինել։ Դա կեղծիք է, դաժանությունն ու սեփական վախերը ու ներքին կոնֆլիկտները փաթեթավորելու, արդարացնելու, քողարկելու լավ, սիրուն «առիթ»: Դե որ երեխաներից ես խոսում, արդեն վերջ չէ՞, ամեն ինչ կարող ես անել, ալիբիդ երկաթե ա, արդարացված ա, ասել ես «երեխա»...
Ես մայր եմ, 2 երեխա ունեմ... ու թող ոչ մեկ ինձնից շատ երեխա չսիրի էս կյանքում։ Իմ համար էս կյանքում առաջին տեղում են երեխեքը առհասարակ, նոր դրանից հետո մնացած ամեն ինչ։
Ու ես իմ ու մնացած երեխեքի համար քաղաքակիրթ ու բարի միջավայր եմ ուզում, առողջ միջավայր եմ ուզում։
Իսկ մենք դեռ շների սպանդի ու դա արդարացնելու, ողջունելու փուլում ենք...
Մենք հարց չենք տալիս, թե ինչի՞ ա դպրոցի կողքը աղբանոց, մենք շներին ենք սպանում։ Շներին սպանելը հեշտ ա, անլեզու են չէ՞...
Էս հասարակությունը չի սիրում հարց լուծել, առողջ դատողություն։ Սիրում ա թույլ գտնի, քացու տակ տա...
Թույլ գտնի ոհմակով վրա տա գզգզի...
Շան վարք ցուցաբերող հասարակությունը բողոքում ա շներից։
Բանական, «բարձրագույն արժեք» մարդը բողոքում ա բանականություն չունեցող, իրանից բխող, իրանից առաջացող ու որպես իրա թողածի հետևանք շներից։
Շատ եմ ցավում երեխու հետ կատարվածի համար, բայց երեխու հետ կատարվածի մեղավորը շները չէին, այլ էն մարմինները, ովքեր տարածքն աղբանոց էին սարքել, էն մարմինները, ովքեր թափառող կենդանիների հարցը չէին լուծել, բոլոր մարդիկ, ովքեր շներով երեխաներին վախեցրել են ու ներկայացրել որպես հրեշ, որից պետք ա փախչել...
Էդքան մեղավորի միջից միայն տանջասպան եղան լիքը շներ, բարի, մարդամոտ, խելոք ու անվնաս շներ։
Ո՞ւ...
Ու ոչ մի բան, էդ շների տեղը շուտով կլրացվի նորերով, քանի որ մենք երկիր-աղբանոց ենք, և խղճում ենք ստերջացնել, բայց ձագերին աղբանոց դնելուց չենք խղճում։
Կլրացվի շատ հեշտ, ոչ թե շների, այլ մեր մեղքով, մեր ձեռքով։
Մանկամիտ, ինֆանտիլ հասրակություն...
Դուք հզոր եք, դուք «երեխեքին պաշտպանեցիք», ապրեք, 5 եք ստանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
00:00, 25.02.2024
27496 | 0
դեպի վեր