ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+10 °C
Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին
20:48, 08.12.2023 | mamul.am
1579 | 0

Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

«Այս լրացուցիչ մոբիլիզացիան կաջակցի ՀԿ-ների, ԿԽՄԿ-ի, Հայկական Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների գործունեությանը՝ ուղղված հատկապես խոցելի բնակչության ընդունելության և սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական օգնությանը»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Այդպիսով, օգնության չափը, որը Ֆրանսիան տրամադրել է Հայաստանին, կազմում է 27,5 մլն եվրո։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր