ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-1 °C, -2 °C ... +4 °C Վաղը`+5 °C
«Դիմակավորված «քաջորդիները» նվաստացնում են տեսանյութի «հերոսուհուն»»․ Հակոբ Կարապետյան
14:36, 09.12.2023 | mamul.am
8594 | 7

Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ տեսանյութ է տարածվել, ու ինչ-որ հարբած ռուսներ ահավոր վատ են իրենց պահում Երևանի փողոցներում՝ ակնհայտ խուլիգանական վարքով վիրավորում են անցորդներին և այլն։
Այսօր տեղեկություն է տարածվել, որ ոստիկանությունը ձերբակալել է նրանց։ Շատ լավ է, բայց թելեգրամում տեսանյութեր են տարածվում նաև դեպքի հետ կապված մի ուրիշ դատապարտելի հետևանքի մասին. ինչ-որ դիմակավորված «քաջորդիներ» նվաստացնում են ամենայն հավանականությամբ նախորդ տեսանյութի «հերոսուհուն», ստիպում գլխով խփել պատին ու ներողություն խնդրել հայ ժողովրդից։ Ես հուսով եմ՝ ոստիկանությունը շուտով նաև էս տականքներին կհայտնաբերի ու ավելի խիստ պատժի կարժանացնի։ Հայաստանը պետք է իրավունքի երկիր լինի, ու դեմքը թաքցնող թերմացքները չպետք է կարողանան ինքնադատաստանով հարցեր լուծել՝ լինի բուշլատ հագած ասիացի, հարբած ռուս, թե սովորական հայաստանցի։
Հ. Գ. եթե էս «վրիժառուները» հանկարծ կարդում են գրածս, հրավիրում եմ, եկեք ինձ «պատժեք», տեսնենք՝ ով դրանից կխերվի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր