ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+5 °C
«ԵՊՀ-ն նոր բիզնես է հիմնել»․ Կարեն Հեքիմյան
16:18, 09.12.2023 | mamul.am
3006 | 0

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԵՊՀ-ն վերածվել է մեծ ավտոկայանատեղիի, միգուցե` գարաժի:
Ուրեմն, ԵՊՀ-ի կից տարածքն այլևս վճարովի ավտոկայանատեղի է: Այնտեղ ժամը 15:00-ից մինչև 08:00 որոշակի գումարի դիմաց կարող է կայանվել ցանկացած ավտոմեքենա: Կայանման ամսական վճարը կազմում է 20000 ՀՀ դրամ: Տարեկան հատուկ վճար սահմանված չէ, ինչը նշանակում է, որ այն կկազմի 240000 ՀՀ դրամ: Ավտոկայանատեղիի աշխատանքներն իրականացնում է Lucky Parking-ը, որն ունի ցուցանակ, հեռախոսահամարներ, սակայն ցուցանակի վրա չկա իրավաբանական հասցե, ՀՎՀՀ և հարկային այլ տեղեկություններ:
ԵՊՀ անվտանգության աշխատակիցն ասում է, որ ԵՊՀ-ն ավտոկայանատեղիի կազմակերպման հետ առնչություն չունի: Վերջինիս կարծիքով, Lucky Parking-ը փոխկապակցված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Դե, ինչ: Շնորհավորում եմ, ԵՊՀ-ն նոր բիզնես է հիմնել:
Չմոռանամ նշել, որ, ըստ Lucky Parking-ի, վերջինս գործունեություն է իրականացնում ոչ թե ԵՊՀ-ում, այլ` ՊԵՀ-ում: Ըստ երևույթին, այդպես են գրել ՊԵԿ-ին, կներեք, ԿԵՊ-ին ապակողմնորոշելու համար:
ՀԳ. Իսկ, թե ինչ է նշանակում Lucky Parking, ովքեր են դրա տերերն ու վերջիններիս հետ փոխկապակցված անձինք, կպարզվի տեսանելի ապագայում»։

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր