ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ինչպես է գտնվել Զվարթնոցի տեղը». Սևակ Արևշատյան
00:36, 10.12.2023 | mamul.am
4785 | 0

Խաչքարերի ուսումնասիրությամբ զբաղվող Սևակ Արևշատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1888-1890 թթ․ Հայաստանում ճամփորդելու ընթացքում Վիեննայի համալսարանի պրոֆեսոր, գեղարվեստի պատմության նշանավոր գիտակ Ստրժիգովսկին լինում է նաև Էջմիածնում, որտեղ տեսնում է 4 զաբղյուղաձև, ոլորազարդ խոյակ։
Ուսումնասիրելով խոյակները` Ստրժիգովսկին նշում է, որ դրանք շատ նման են Հուստինիանոսի /527-565թթ․/ ժամանակների բյուզանդական խոյակներին։ Հետազոտողը նաև ուշադրություն է դարձնում խոյակներից մեկի վրայի տառերին ՝ N-C, K-C, որոնք, ըստ նրա, նշանակում են՝ Ներսես կաթողիկոս։
Վաղ միջնադարում Ներսես անունով երեք կաթողիկոս է եղել։
Ներսես Ա Մեծը պաշտոնավարել է 353-373 թվականներին, բնականաբար նա չէր։
Ներսես Բ-ն, ճիշտ է, պաշտոնավարել է Հուստինիանոս կառավարման առաջին տարիներին՝ 524-533 թթ, բայց այդ ժամանակահատվածում դեռևս նմանատիպ խոյակներ չկային։
Մնում է Ներսես Գ Տայեցին, որը կաթողիկոս է եղել 641-661 թվականներին և պատմության մեջ հայտնի է Շինող մականունով։ Հեղինակը եզրակացնում է՝ խոյակները պատկանում են Ներսես Գ Շինողի կողմից կառուցված եկեղեցուն։
Ստրժգովսկին հետաքրքրվում է, թե որտեղի՞ց այդ խոյակները։ Նրան հայտնում են, որ բերել են 1875-76 թթ․ Վաղարշապատից ոչ հեռու գտնվող վայրից, որին տեղացիներն անվանում են «Խանգարված եկեղեցի» կամ «Հանգած եկեղեցի»։
Զվարթնոցի տեղը գտնված էր․․․․շուտով պիտի հողի հաստ շերտից ազատագրվեր և հանրությանը ներկայանար մեր միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցը։

Աղբյուրը` Սևակ Արևշատյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր