ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +11 °C Վաղը`+10 °C
Ուկրաինական հակամարտությունը տեղափոխվում է հաջորդ փուլ. #Global_Times
22:18, 09.12.2023 | mamul.am
4257 | 0

Ուկրաինական հակամարտությունը տեղափոխվում է հաջորդ փուլ, որտեղ կարող են սկսվել խաղաղության նոր բանակցություններ, գրում է Global Times-ը։
«Քանի որ նոր հակահարձակումը քիչ հավանական է՝ կապված վերջինիս հսկայական ֆինանսական, ֆիզիկական և ռազմավարական ծախսերի հետ, հնարավոր է, որ շուտով բացվի խաղաղ բանակցությունների վերսկսման պատուհանը»,- ասվում է հոդվածում։
Նշվում է, որ նույնիսկ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ընդունել է իրերի փակուղային վիճակը՝ չնայած հակահարձակում իրականացնելու փորձին։ Ուկրաինան և նրա արևմտյան գործընկերները չէին սպասում նման արդյունքի, ինչը հանգեցրեց մի շարք ռազմավարական սխալ հաշվարկների։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Քոնգրեսում տարաձայնություններն Ուկրաինայի ֆինանսավորման հարցում մեծացնում են հավանականությունը, որ ամերիկյան օգնությունը շուտով կարող է ամբողջությամբ սպառվել, հավելել է հոդվածի հեղինակը։
«Ուկրաինական հակամարտությունը վերջապես հանգուցալուծման նշաններ է ցույց տալիս գրեթե 22 ամիս տևած ռազմական գործողություններից հետո»,- ամփոփում է հոդվածագիրը։

Արտասահմանյան լրատվամիջոցներն ավելի ու ավելի են գրում, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սկսել են հոգնել ուկրաինական ճգնաժամից, իսկ Վլադիմիր Զելենսկուն ցուցաբերած աջակցությունը թուլանում է։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր