ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+11 °C
«Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին». Փաշինյան
23:00, 09.12.2023 | mamul.am
4032 | 4

«Մեր` իշխանության հասնելու պահին մեր արձանագրումը պիտի լիներ այն, որ ըստ էության, այդ էմոցիոնալ ընկալման իրագործումը (Արցախը պահպանելու-խմբ.) անհնար է: Մենք մեղավոր ենք, որ սրա մասին չենք խոսել մեր ժողովրդի հետ: Խնդիրն այն է, որ ես ինքս էդ պրագմատիկ իրողության հետ չեմ կարողացել հաշտվել մի քանի պատճառներով: Ես հասկացել եմ, որ էմոցիան և ռոմանտիզմն մի բան են, իրականությունն ու պրագմատիզմն` այլ բան: Բանակցային այն իրավիճակը, որ մենք ժառանգել ենք, այդ իրավիճակում առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն և այլն, այլև ԼՂ-ում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումն էր: Առաջին անգամ այս մասին շատ զգույշ խոսել եմ Քննիչ հանձնաժողովում:

Կարող եմ ավելի ազատ խոսել, ցավոք` ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Ես այն ժամանակ ասացի, որ թեկուզ ԼՂ-ի իշխանություններն այդ պահին լուծարեցին Լեռնային Ղարաբաղը, իրականում այդ գործընթացն անխուսափելի էր դարձել 2016 թ-ի օգոստոսի բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում»,- Իջևանում կայացած ՔՊ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
23:36, 03.03.2024
3325 | 0
դեպի վեր