ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +9 °C Վաղը`+9 °C
«Միայն թե չասեք, որ Նիկոլի հետ ընտրության գնալ չի լինի». Վահան Բաբայան
03:06, 11.12.2023 | mamul.am
2803 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե առաջիկայում լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ, պետք է անպայման մասնակցել, բայց....
Ընդդիմությունը պետք է գոնե էս անգամ հասկանա, որ եթե միասնական մեծ կոալիցիայով չմասնակցի ընտրություններին, որևէ արդյունք չի լինելու:
Չմասնակցելը բերելու է զրո արդյունք և մարգինալացում: Երևանի ընտրությունները ապացուցեցին, որ չմասնակցելով դու քեզ դուրս ես դնում քաղաքական օրակարգերից:
Հիմա միայն թե չասեք, որ Նիկոլի հետ ընտրության գնալ չի լինի ու միայն թե չասեք, որ փողոցով եք իշխանություն փոխելու` գնացքը վաղուց գնացել է «թաղման բյուրոների» «հուժկու կոմիտեների» և նմանատիպ բոլոր բոլորների համար: Ստացվում է, որ նույնիսկ ընտրության գնալու ամենա եռանդուն քննադատները վերջում իրենք են քարոզելու ընտրությունների գնալը, ուղղակի հիմա չեն ուզում դա անկեղծ ասել, քանի որ իրենք չեն օրակարգ թելադրում և եթե հիպոթետիկ նրանք չգնան, կգնան մյուսները: Այո ստացվում է, որ չգնացողները կլինեն ավելի քիչ և կընդգրկվեն մարգինալ ուժերի ոչ այդքան երանելի կազմում: Այնպես որ թարգեք անիմաստ խոսելը և պատրաստվեք ընտրությունների, անկախ նրանից թե դա` երբ կլինի: Չմասնակցեք՝ ուրիշները հաստատ կմասնակցեն:
Իսկ ինչպես ռուսն է ասում՝ «свято место пусто не бывает»»։

Աղբյուրը` Վահան Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր