ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+9 °C
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը գնահատում եմ անբավարար»․ Ռ․ Մելիքյան
14:00, 10.12.2023 | mamul.am
2468 | 0

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը գնահատում եմ անբավարար»,- ՄԻՊ գրասենյակի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է։

Մելիքյանի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու առաքելություն ունեցող անձը զբաղվում է ամեն ինչով՝ բացի մարդու իրավունքների պաշտպանության մասին բարձրաձայնելուց․ «Քաղաքական հետապնդումների մասին այս հաստատությունը քար լռություն է պաշտպանում՝ իհարկե դա գալիս է հաստատության ղեկավարից, չեմ ուզում կասկածի տակ դնել աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը»,- ասել է Մելիքյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը գնահատում եմ անբավարար»․ Ռ․ Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր