ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +8 °C Վաղը`+6 °C
«Մեզ սպասվում են ծանր օրեր»․ Արա Պողոսյան
16:18, 10.12.2023 | mamul.am
3918 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե ռազմական սպառազինությունը խնդիրներ է լուծում տեղում, ապա տեղեկատվական և կենսաբանական զենքերը խնդիրներ են լուծում բազմամակարդակ հարթության վրա։ Սրանք ազդում են ո՛չ միայն և ո՛չ այնքան նույն պահին, այլև իրենց ազդեցությունը թողնում են երկարաժամկետ հեռանկարում` քայքայելով տվյալ հասարակության, սոցիալական խավի, հասարակական որևէ շերտի դիմադրողունակությունը և դարձնելով խոցելի ու անօգնական արտաքին մարտահրավերների համար։
Այսօր Հայաստանում ովքե՞ր են ստեղծում «տեղեկատվական հոսքեր», ինչի՞ն են ուղղված այդ տեղեկատվական հոսքերը, ի՞նչ դրական կամ բացասական էմոցիաներ են առաջացնում հասարակության մեջ, ի վերջո` ի՞նչ աստիճանի ներքին լարվածություն և պառակտում է առաջանում հասարակության մեջ։
Ահա այս հարցերի իրական պատասխաններն են, որոնք կարող են ուղղորդել, թե ինչպես պետք է պաշտպանվել այսպիսի տեղեկատվական հարձակումներից։ Այնինչ հակառակ դեպքում, հասարակության տարբեր խմբեր ակամայից վերածվում են այս տեղեկատվական ռումբերի բռնկիչը (запал)։
Իսկ ինչո՞ւ են հենց հիմա Հայաստանում սկսվել տեղեկատվական գրոհներ։
Պատճառը կարող է լինել այն, որ այժմ որոշ ուժերի առավել անհրաժեշտ է բարոյական և այլ հարթության վրա պառակտել հասարակայնությանն ինչ որ առաջիկա իրադարձությունների համար, որոնք պետք է չարժանանան դիմադրության։
Ես վստահ եմ, որ առաջիկայում մեզ սպասվում են ծանր օրեր, և ես վստահ եմ, որ մեր թշնամիները հիմա ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում մեռնի դիմադրության ցանկացած օջախ»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր