ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Ինչու բանտարկվեցի». Տաթևիկ Վիրաբյան
17:48, 10.12.2023 | mamul.am
3101 | 0

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, ում ազատել են տնային կալանքից, ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կալանքիս վերաբերյալ հարցերից ամենաառաջինը, որ հարցնում են, առողջականիս վերաբերյալ է, թե ինչ էր կատարվում հետս, եկրորդը թե ինչո՞ւ կալանավորեցին ու բանտարկեցին ինձ ...
Առողջականիս վերաբերյալ ասեմ` կազդուրվեմ, իսկ բանտում նորմալ էր, որ հաճախ էի վատանում, աննորմալ կլիներ, որ լավ լինեյի ու նյարդաբանական, հոգեբանական լուրջ խնդիրներ չունենայի էնքան բանից հետո, ինչ կատարվեց իմ ու ընտանիքիս հետ։
Ինչ մնում է կալանքիս, դրա իրավական մասով ամեն անգամ շատ ճիշտ ու հստակ տեղեկություն է հայտնել պաշտպանս` Արսեն Բաբայանը ումից եւս մեկ անգամ շնորհակալ եմ։
Առհասարակ նրա անունը տալիս առաջին բանը, որ ուզում եմ ասել, էդ շնորհակալությունն է նրան, որ էդ դժոխքը ինձ հետ պատվով անցավ ու անցնում է:
Իսկ ավելի կոնկրետ` ինչու բանտարկվեցի, որովհետև հայ եմ, ուզում եմ հայ մնալ ու հայրենիք ունենալ, որովհետև դեմ էի Արցախի հանձնմանը ու համարձակվում էի դիմադրություն ցուցաբերել ու ոչ մեկ այսօր ապահովագրված չէ, որ սրանց ձեռքով վաղը ճաղերի ետևում չի հայտնվի։
Ու էսօր ճիշտ է, ես ազատության մեջ եմ, բայց քանի մենք ունենք քաղբանտարկյալներ, մենք նրանց հետ բանտարկված ենք ...
Այո նրանք ճիշտը խոսելու համար են բանտարկված, հայրենիքի համար մտահոգ լինելու համար են բանտարկված։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր