ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+11 °C
«Ժամանակը սպանողները սպանում են ապագան». Նաիրի Հոխիկյան
00:00, 11.12.2023 | mamul.am
2707 | 1

Հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միջնադարյան հայ բանաստեղծ Ֆրիկն ասում է` երբ մարդու ժամանակը ծռվում է, նա երեսնիվայր գլորվում է։
Հիմա մեր երկրի ու ժողովրդի ժամանակը ոչ միայն ծռվել է, այլև սլաքները դուրս են եկել իրենց տեղից ու մեզ թողել անժամանակ` երեսնիվայր ընկած։ Ժամանակի բացակայությունը կործանում է ամեն ինչ` պայքարը, գալիքի տեսլականը, բարոյականությունը, արժանապատվությունը, հայրենասիրությունը։
Ժամանակը սպանողները սպանում են ապագան։
Բայց մենք ոտքի կկանգնենք անպայման, ու դրա համար մենք նախ ձևավորում ենք ժամանակը ճիշտ ընկալող ազգային գործիչներ, որոնք կդառնան ժամանակի սլաքները։
Մի հուսահատվիր։ Ժամանակը մոտ է, ու մենք կտեսնենք, կմասնակցենք անդունդի հատակից դեպի վերև սլանալուն։ Դու միայն լույսը մի կորցրու»։

https://www.facebook.com/nhokhikyan2/posts/pfbid02WeEagJ4xmJFYKbd7gT3pRY9KuQfmANGE4YXiMQtmZrRTM3MBwkVG7DcZC4Aina56l?__cft__[0]=AZVtqFigK1du22J88oyjOBSSUmmjIYNHER4F-l9T9L6LSbIsvoPVVEDt1COFo6YldkZLPd7hvhT_iJXQFqLjsWzzAEBXydO-isdZ-uUm29-N79ENit5T1BEoP5MPo8HUrWkU4proY_AkElGKAfvPdR5FVzjz06EJWsqniPxN0_jmlHVLyxJE2Qx_fZGRQMfutUc&__tn__=%2CO%2CP-R
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր