ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +9 °C Վաղը`+6 °C
Խոշոր հրդեհ՝ Էջմիածնի տներից մեկում
09:18, 11.12.2023 | mamul.am
3903 | 0

Դեկտեմբերի 11-ին, ժամը 07:07-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Իսի լե Մուլինո փողոցում այրվում է երկհարկանի տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:21-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր