ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+10 °C
Թուրքիան պատրաստ է աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ հանուն ամերիկյան կործանիչների․ #Hürriyet
10:30, 11.12.2023 | mamul.am
1556 | 0

Թուրքիան կաջակցի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե ԱՄՆ-ը հաստատի Անկարային F-16 կործանիչներ վաճառելու գործարքը, գրում է Hürriyet-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թերթի տեղեկություններով՝ լուրեր են շրջանառվում, որ, այն բանից հետո, երբ օրակարգում է հայտնվել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը, կուլիսներում դրական արդյունքներ են գրանցվել այդ հարցի շուրջ: Կառավարական շրջանակներին մոտ կանգնած թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին հայտարարել է, որ զենքի մատակարարման «գաղտնի էմբարգոն», որը որոշ երկրներ սահմանել էին Թուրքիայի դեմ, չեղարկվել է: Ինչպես նշում է Hürriyet-ը, Թուրքիայի համար խնդիր չէ Շվեդիայի հայտին հավանություն տալը․ ամբողջ խնդիրն ԱՄՆ-ի կողմից վստահության բացակայությունն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր