ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+12 °C
«Եթե չբերեք մեկ օրինակ, պետք է հրապարակային ներողություն խնդրեք»․ Մինասյանը՝ Հովհաննիսյանին
12:24, 11.12.2023 | mamul.am
3533 | 0

«Պարոն Հովհաննիսյան, բերեք մեկ օրինակ, որ ես երբևէ մի նախագիծ եմ բերել որևէ անձի բիզնես շահերը սպասարկելու համար, հակառակ դեպքում ակնկալում եմ հրապարակային ներողություն՝ ձեր խոսքի համար»,- հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ «մեզ ձեր արշինով մի չափեք, էս էն թվերը չի, որ օրենք բերենք, պաշտոնյաների համար բիզնեսներ ստեղծենք, պետությունը թալանենք» հայտարարությանը։

Ավելի վաղ Մինասյանը, խոսելով քննարկվող նախագծի մասին, ասել էր՝ «թաքնված բիզնես եք ստեղծում ինչ-որ մեկի համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր