ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+11 °C
«Սա լավ հնարավորություն է»․ Միրզոյանը՝ Բրյուսելում
12:48, 11.12.2023 | mamul.am
2533 | 0

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար մեկնաբանությամբ. «Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ մասնակցելու արտաքին գործերի նախարարների խորհրդին: Ինձ համար պատիվ է և լավ առիթ ներկայացնելու մերօրյա Հայաստանը, մեր առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև մեր հնարավորություններն ու ձգտումները: Սա շատ լավ հնարավորություն է ներկայացնելու մեր պատկերացումները ԵՄ հետ մեր հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և ԵՄ միջև իրականացված աշխատանքների, ինչպես նաև անելիքների վերաբերյալ։
Իհարկե, սա լավ հնարավորություն է նաև արտահայտելու մեր երախտագիտությունը Եվրոպական միության աջակցության համար մեր ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև հասցեագրելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների հրատապ կարիքները, այն աջակցության համար, որը Եվրոպական միությունը ցուցաբերել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև, ինչպես ասացի, քննարկել հետագա ծրագրերը»։

Աղբյուրը` ՀՀ ԱԳՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր