ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Թուրքիան լրջորեն պատրաստվում է մոտեցող երկրաշարժին
19:43, 11.12.2023 | mamul.am
6329 | 0

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Ստամբուլի բնակարանային ֆոնդի լայնածավալ թարմացման մասին, որը նախատեսված է 2024 թվականին։ Երկրի էկոլոգիայի և քաղաքաշինության նախարարության ղեկավար Մեհմեթ Օժասեքին ընդգծել է, որ նոր բնակարանները կհամապատասխանեն սեյսմակայուն բոլոր չափանիշներին՝ ուժեղ երկրաշարժերին դիմակայելու համար։ Այս մասին թուրք նախարարը հայտարարել է TV100-ին տված հարցազրույցում։
Սեյսմոլոգները բազմիցս զգուշացրել են Ստամբուլի տարածքում 7 բալից բարձր ուժգնությամբ հզոր երկրաշարժի վտանգի մասին։ Նման երկրաշարժի դեպքում կանխատեսվում է մոտ 90 հազար շենքերի փլուզում և 260 հազար բնակելի շենքերի վնասում, ինչը կարող է անօթևան թողնել շուրջ 4,5 միլիոն քաղաքացու։

«Չեմ ուզում ոչ մեկին վախեցնել, բայց պետք է ասել ճշմարտությունը. Ստամբուլում հնարավոր ուժեղ երկրաշարժը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ողջ Թուրքիայի համար: Ստամբուլում կա մոտ 6 միլիոն տուն և 1,5 միլիոն աշխատավայր: Նրանցից մոտ 600 հազարում ապրելը համարվում է վտանգավոր, ուստի մեզ անհրաժեշտ է վերաբնակեցման ծրագիր»,- ասել է Օժասեկին:

Նախարարը խոստացավ նաև 10 օրվա ընթացքում հաստատման ներկայացնել նախագծման ծրագիրը, որպեսզի հաջորդ տարվա սկզբին կառավարությունն սկսի դրա իրականացումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր