ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+31 °C
ԱՄՆ-ում ստեղծել են տեսախցիկ, որը նկարում է հազար տարին մեկ
22:48, 13.01.2024 | mamul.am
8412 | 0

ԱՄՆ Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքի Թումամոկ բլրի վրա տեղադրվել է եզակի տեսախցիկ, որը նախատեսված է հազար տարին մեկ լուսանկարելու համար: Այս փորձնական նախագիծը, որը մշակվել է Արիզոնայի համալսարանի փիլիսոփա Ջոնաթան Քիթսի կողմից, կոչված է` խրախուսելու մարդկանց մտածել ապագայի մասին և պլանավորել երկարաժամկետ հեռանկարում: Պողպատե ձողի վրա տեղադրված ̀«Հազարամյակի տեսախցիկ»-ը պարզ անցք ունի 24 կարատանոց ոսկու բարակ թիթեղի մեջ, որով լույսը ներթափանցում է պղնձե գլան:

ԱՄՆ-ում ստեղծել են տեսախցիկ, որը նկարում է հազար տարին մեկ

Հաջորդ տասը դարերի ընթացքում Թուսոնի լանդշաֆտից արտացոլված արևի լույսը կամաց-կամաց կգունազրկի լուսազգայուն մակերեսը, որը ծածկված է վարդագույն ներկի բազմաթիվ բարակ շերտերով:

ԱՄՆ-ում ստեղծել են տեսախցիկ, որը նկարում է հազար տարին մեկ

Քիթսը և Թումամոկ բլրի անապատային լաբորատորիայի հետազոտողների թիմը տեսախցիկը տեղադրել են արևմուտք ուղղված նստարանի մոտ:

ԱՄՆ-ում ստեղծել են տեսախցիկ, որը նկարում է հազար տարին մեկ

Նստարանը հրավիրում է անցորդներին` կանգ առնել և մտածել ապագայի մասին, իսկ տեսախցիկը խրախուսում է ճանապարհորդներին պատկերացնել, թե ինչ կարող է լինել առջևում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր