ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«ԱՄՆ-ը պատրաստ է Թուրքիային ընդունել F-35 կործանիչների արտադրության ծրագրում՝ պայմանով». Նուլանդ
16:18, 30.01.2024 | mamul.am
3974 | 2

ԱՄՆ-ը պատրաստ է կրկին ընդունել Թուրքիային F-35 կործանիչների արտադրության ծրագրում՝ պայմանով, եթե Թուրքիան լուծի Անկարայի կողմից ձեռք բերված ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում է ТАСС-ը:

«Մենք գտնվում էինք Patriot զենիթահրթիռային համալիրների վաճառքի շուրջ բանակցությունների գործընթացում, երբ Թուրքիան գնաց այլ ուղղությամբ: Ակնհայտ է, որ երբ կարողանանք լուծել Ս-400-երի հարցը, ԱՄՆ-ը կրկին ուրախ կլինի Թուրքիային ընդունելF-35 ընտանիք»,- ասել է Նուլանդը՝ CNN Türk-ին տված հարցազրույցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր