ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+31 °C
Հայտնաբերվել է Պուտինի գաղտնի նստավայրը` ՆԱՏՕ-ի սահմանների մոտ
17:18, 02.02.2024 | mamul.am
7660 | 1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նստավայր ունի Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում՝ Կարելիայում, Ֆինլանդիայի հետ սահմանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա: Պալատի մասին հայտնի է դեռևս 2016 թվականից, սակայն մինչ օրս այն չի հայտնվել ո՛չ լուսանկարներում, ո՛չ տեսանյութերում, գրում է գերմանական Bild պարբերականը:

Նստավայրին կարելի է հասնել միայն նավով կամ ուղղաթիռով: Վայրէջքի հարթակը գտնվում է հսկայական շենքի հետևում: Տեղի բնակիչները լրագրողներին հայտնել են, որ Պուտինն առնվազն տարին մեկ անգամ այցելում է Կարելիայի իր պալատ:

Դրոնով արված կադրերում երևում է ձկնաբուծարանը, որի արտադրանքը, հավանաբար, առկա է Պուտինի ճաշացանկում նրա այցերի ժամանակ: Գլխավոր շենքում կա ճաշասենյակ՝ 200 քմ մակերեսով։ Նստավայրի տարածքում կա նաև 4 մետրանոց ջրվեժ։

Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները շուրջօրյա հսկում են պալատի հարևանությամբ գտնվող տարածքը: Երբ Պուտինը գալիս է նստավայր, պաշտպանությունն զգալիորեն ուժեղանում է։

Պուտինի գաղտնի նստավայրը հայտնաբերվել է ՆԱՏՕ-ի սահմանների մոտ
Պուտինի գաղտնի նստավայրը հայտնաբերվել է ՆԱՏՕ-ի սահմանների մոտ
Պուտինի գաղտնի նստավայրը հայտնաբերվել է ՆԱՏՕ-ի սահմանների մոտ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր