ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+16 °C
Ֆերմերներն արգելափակել են Բելգիայի և Նիդերլանդների միջև սահմանային անցակետերը
12:54, 02.02.2024 | mamul.am
2158 | 0

Բողոքի ակցիայի մասնակից ֆերմերներն արգելափակում են Բելգիայի և Նիդերլանդների միջև սահմանային անցակետերը, հայտնում է բելգիական Soir թերթը:

Թերթը նշում է, որ արգելափակվել են, մասնավորապես, նիդերլանդական Բերխեն օպ Զոմից, Բրեդայից և Էյնդհովենից դեպի բելգիական Անտվերպեն խոշոր նավահանգիստ տանող ճանապարհները:

Վերջին օրերին Եվրոմիության երկրներում աճում են ֆերմերների բողոքները, որոնք պահանջում են փոխել համաեվրոպական ագրարային քաղաքականությունը, չեղարկել սահմանափակումները, այդ թվում՝ բնապահպանական, և դադարեցնել էժան արտասահմանյան արտադրանքի անվերահսկելի ներմուծումը: Տարբեր արհմիություններ պնդում են, որ ԵՄ-ում ֆերմերների աշխատանքը գործնականում դադարել է շահույթ բերել՝ Եվրոհանձնաժողովի և երկրների քաղաքականության պատճառով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր