ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +11 °C Վաղը`+12 °C
Անհետացած ռուս գործարարին մահացած են գտել
20:24, 11.02.2024 | mamul.am
11552 | 0

Գործարար Բորիս Սպիրիդոնովին մահացած են գտել Չելյաբինսկի մարզում։ Այս մասին գրում է URA.RU-ն։
«Սպիրիդոնովին սպանված են գտել։ Սպանության կասկածանքով արդեն կա ձերբակալված»,- հայտնել է աղբյուրը։
Տրոիցկից սերած գործարարի անհետացման մասին հայտնի է դարձել նախօրեին։ Նրա կինը լրատվամիջոցներին պատմել է, որ Բորիսը Տրոիցկից մեկնել է Չելյաբինսկ ու անհետացել։ Կինը պատմել է, որ իր ամուսնուն սպառնացել են, հարձակվողները ցանկացել են, որ նա ստորագրի շենքի տարածքն ընդլայնելու մասին փաստաթուղթը։ Տուն գնալու ճանապարհին Բորիսը կնոջն ասել է, որ իրեն հետևում է սև ջիպ։

Սպիրիդոնովը հանդիսանում էր մեղադրյալ Տրոիցկի քաղաքապետ Ալեքսանդր Վինոգրադովի կողմից կաշառք ստանալու գործով։ Նրան նախկինում մեղադրանք է առաջադրվել նաև 2011 թվականին սպանության փորձին մասնակցելու համար։ Այնուհետև Սպիրիդոնովը դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման։

Կիսվի՛ր այս նյութով՝
23:36, 03.03.2024
2117 | 0
դեպի վեր