ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +11 °C Վաղը`+12 °C
«Երևանյան լճի տարածքի` գրեթե 3 միլիոն արժեցած զուգարանի իրական արժեքը 600 հազար դրամ է». Արթուր Չախոյան
17:48, 12.02.2024 | mamul.am
3538 | 0

Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնած «Երևանը և կոռուպցիան» խորագրով աշխատանքային քննարկման ժամանակ բլոգեր Արթուր Չախոյանը
փաստարկված ներկայացրեց Երևանում իր արձանագրած կոռուպցիոն դեպքերը:
Նա լուսանկարներով ցույց տվեց Երևանյան լճի մոտ տեղադրված հասարակական զուգարանը, որի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 2 մլն 657 հազար դրամ։ Աշխատանքները ընդունվել են քաղաքապետարանի կողմից: «Այնինչ սրա տեղը պետք է լիներ մոդուլային երկաթյա զուգարան, բայց մոդուլային զուգարան չկա, ինչը փաստում է կոռուպցիայի մասին, ինչպես որ Մալաթիա-Սեբաստիայի նստարանները, երբ քաղաքապետարանը պատվիրում է մեկ բան, տեղադրում են մեկ այլ բան, ու դա գալիս, ընդունում են»,- ասաց Չախոյանը` հավելելով, որ իր հաշվարկներով, փաստացի տեղադրված զուգարանի իրական արժեքը 500-600 հազար դրամ է:

Չախոյանն ապացույցներով ներկայացրեց նաև նմանատիպ կոռուպցիոն դեպքեր Աջափնյակի մանկապարտեզներից, Երևանյան լճի աստիճանահարթակից և այլն:

Նա հավելեց նաև, որ տվյալ աշխատանքների տեխհսկողությունն իրականացրել է «Կնյազյան» ՍՊԸ-ն, այնինչ այս անորակ աշխատանքն ընդունելու համար նա դեռևս մնացել է անպատիժ ու շարունակում է աշխատել:

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Երևանյան լճի տարածքի` գրեթե 3 միլիոն «արժեցած» զուգարանի իրական արժեքը 600 հազար դրամ է». Արթուր Չախոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
23:36, 03.03.2024
2115 | 0
դեպի վեր