ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
-1 °C, -1 °C ... +8 °C Վաղը`+9 °C
Էրդողանը կարող է այցելել ԱՄՆ՝ Վաշինգթոնի կողմից F-16-ի գործարքի հաստատումից հետո. #Hurriyet
11:48, 13.02.2024 | mamul.am
1218 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարող է այցելել ԱՄՆ՝ Վաշինգթոնի կողմից F-16-ի գործարքի հաստատումից հետո: Օրակարգում են բարձր մակարդակով շփումները, գրում է Hurriyet թերթը:

Փետրվարի 11-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը հայտնել էր, որ Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիայի կողմից 40 նոր F-16-երի արդիականացման համար 79 լրակազմ ձեռք բերելու գործարքին: Էրդողանը փետրվարի 12-ին հաստատել էր այդ տեղեկությունը:

Նախատեսվում է պատրաստել երեք հուշագիր, որոշել կործանիչների արդիականացման համար համալիրների մատակարարման ժամկետները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր