ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Պատրաստ ենք անհետ կորածների թաղման վայրերի որոնման հարցում համագործակցել ՀՀ-ի հետ». Ադրբեջանի հանձնաժողով
12:48, 14.02.2024 | mamul.am
1794 | 0

Բաքուն ցանկանում է 90-ականներին Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների թաղման վայրերի որոնման աշխատանքներում համագործակցել հայկական կառույցների հետ: Այս մասին, ադրբեջանական Trend-ի հաղորդմամբ, հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների պետական հանձնաժողովը։

«Պետական հանձնաժողովը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ համագործակցելու Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ՝ երկու կողմից անհետ կորած անձանց թաղման վայրերի որոնողական աշխատանքներում՝ պահպանելով փոխվստահության, ճշգրտության, թափանցիկության սկզբունքները»,- ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր