ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+15 °C
«Ռոսպոտրեբնադզոր»-ն ուժեղացրել է վերահսկողությունը «Ջերմուկ» հանքային ջրի նկատմամբ
23:18, 14.02.2024 | mamul.am
7908 | 1

«Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետներն ուժեղացրել են հսկողությունը «Ջերմուկ» հանքային ջրի նկատմամբ, ձեռնարկվել են բոլոր միջոցները քաղաքացիների կյանքին և առողջությանը վնաս չպատճառելու համար, հայտնել Է ««Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը:

Երկուշաբթի օրը հաղորդվել էր, որ Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել այն բանից հետո, երբ խմել է մի կում «Ջերմուկ» հանքային ջրի շշից. ջրի փոխարեն, իբրև թե, շշի մեջ քացախ է եղել: Նրա մահվան կապակցությամբ երեքշաբթի օրը քրեական գործ է հարուցվել։ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է այդ հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքի դադարեցման մասին՝ անվտանգության ստուգման նպատակով:

Ներկայումս կասեցվել է տվյալ հանքային ջրի առանձին խմբաքանակների շուրջ 2,5 մլն շշերի իրացումը, ճշտել են մամուլի ծառայությունում:

«Ռոսպոտրեբնադզոր»-ը քաղաքացիներին կոչ է անում գերատեսչության տարածքային մարմիններին տեղեկացնել այն առևտրային կետերի և կայքերի մասին, որտեղ գրանցվում են «Ջերմուկ» ջրի իրացման դեպքեր՝ 28.12.2023 թ. արտադրության ամսաթվով, 0,5 լիտր ծավալով, ապակե տարայում: Տվյալ արտադրանքը շրջանառության մեջ չի դրվի, քանի դեռ դրա անվտանգության լաբորատոր հաստատումները չեն ստացվել, նշել են գերատեսչությունում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր