ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+30 °C
Bank of Georgia-ն բանակցություններ է վարում «Ամերիաբանկ»-ը ձեռք բերելու համար
21:36, 15.02.2024 | mamul.am
4105 | 0

Վրաստանի բանկը (Bank of Georgia Group PLC) բանակցություններ է վարում հայկական «Ամերիաբանկ»-ը ձեռք բերելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի բանկի մամուլի ծառայությունը։
Վրաստանի բանկն այս պահին քննարկումներ է անցկացնում «Ամերիաբանկ»-ի բաժնետերերի հետ։
«Ենթադրվում է, որ տվյալ գործարքը կֆինանսավորվի «Bank of Georgia Group PLC»-ի ավելցուկային կապիտալով՝ առանց ընկերության շահաբաժինների և կապիտալի բաշխման քաղաքականության փոփոխության»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ Վրաստանի բանկի` դա կլինի 1-ին դասի գործարք՝ համաձայն Մեծ Բրիտանիայի FCA-ի ցուցակման կանոնների. ընկերությունը, ըստ անհրաժեշտության, բաժնետերերին կտեղեկացնի ձեռք բերելու հետ կապված առաջընթացի մասին:
Հիշեցնենք, որ այժմ «Ամերիաբանկ»-ի բաժնետերերն են «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%–ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաև «ESPS Group»-ը, որում ընդգրկված են «Ameria Group»-ի մի շարք մենեջերներ (12,05%):

2023 թ. տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկ»-ի ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին առաջատարի դիրքերը զիջել է «Արդշինբանկ»-ին:

Ինչ վերաբերում է Վրաստանի բանկին, ապա նրա ամենամեծ բաժնետերը «Georgia Capital»-ն է, սակայն բաժնետոմսերը պատկանում են այնպիսի ներդրումային կազմակերպությունների, ինչպիսիք են «JP Morgan»-ը, «BlackRock»-ը, «Vanguard»-ը և այլն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր