ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+16 °C
«Ռուսաստանը կարող է գրավել Ավդեևկան». Սպիտակ տուն
10:18, 16.02.2024 | mamul.am
3592 | 0

Սպիտակ տան՝ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է գրավել ուկրաինական Ավդեևկա քաղաքը, հաղորդում է «Европейская правда»-ն: «Արևելքում անհավանական ինտենսիվ մարտեր են ընթանում: Ցավոք, մենք ուկրաինացիներից հաղորդագրություններ ենք ստանում, որ իրավիճակն այնտեղ կրիտիկական է: Ռուսները շարունակում են ամեն օր ճնշում գործադրել ուկրաինական դիրքերի վրա: Վտանգ կա, որ Ավդեևկան կանցնի ռուսական վերահսկողության տակ»,- ասել է Քիրբին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր