ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Ներքին Հանդում մարդկանց անվտանգությունը խաթարված է, դրել-քննում ենք՝ արդյոք «խախտել ենք ադրբեջանական զինվորների անդորրը»»․ Թաթոյան
00:48, 19.02.2024 | mamul.am
2735 | 1

«Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել. «Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմում են, օգտագործում են խոհանոցի և այլ կենցաղային կարիքների համար, քանի որ գյուղի խմելու ջրի աղբյուրներն Ադրբեջանն օկուպացրել է 2022թ. սեպտեմբերի 13-ից սկսած:
2-րդ և 3-րդ նկարներում Ներքին Հանդի բնակիչներից մեկի տան սենյակի ապակին է, որ վնասվել է ադրբեջանական կրակոցից: Տունն ադրբեջանական դիրքից ուղիղ գծով 100 մետր էլ քիչ հեռավորության վրա է:
Այն պայմաններում, երբ կոնկրետ այս դեպքում Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում մարդկանց անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է, տները, դպրոցը գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո, դրել-քննում ենք՝ արդյոք մեր զինվորականները «խախտել են ադրբեջանական զինվորների անդորրը»: Սա միայն ադրբեջանական ձեռնտու օրակարգ է:
Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացության մատնվեն ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության շարունակվող հանցանքները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր