ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Համբերությունս սպառվում է». քաղաքապետ
12:00, 19.02.2024 | mamul.am
3865 | 0

Արզումանյան փողոցի համար 10 և 17 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և վթարային շենքի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի մասին հարցի քննարկման ժամանակ զեկուցվեց, որ ընթացիկ ամսում կնքվել է ներդրումային պայմանագիր, բնակիչներին ուղարկվել են ծանուցագրեր և պայմանագրերի նախագծեր, առաջիկայում կկազմակերպվեն քննարկումներ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Մենք նույն պայմանագրի մասին ենք չէ՞ խոսում, որ արդեն մի քանի ամիս է քննարկվում է... Մենք էս գործընթացը նախաձեռնել ենք բնակիչների պահանջով, իմ համբերությունն էս ծրագրի հետ կապված սկսում ա սպառվել: 2022-ի սեպտեմբերից էս ծրագիրն իրականացնում ենք: Չի կարելի դարերով քննարկել, պետք է իրագործել: Էդ մարդիկ ապրում են 4-րդ կարգի վթարային շենքում, քանի՞ տարի պետք է քննարկենք: Մի քիչ տեմպ հաղորդեք»:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր