ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Պատշաճ բժշկական օգնություն չստանալով՝ դատապարտյալների հիվանդություններն էլ ավելի են խորանում». Գառնիկ Դանիելյան
23:06, 20.02.2024 | mamul.am
967 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ հանդիպեցի ՀՀ արդարադատության փոխնախարարին, քննարկեցինք ազատությունից զրկված անձանց պահման պայմաններն ու իրավունքները։

Քրեակատարողական հաստատություններ կատարած մեր այցերի ընթացքում պարզեցի, որ դատապարտյալների կարիքները բազմաթիվ ու բազմաբնույթ են․ գույքից մինչև հիգիենայի պարագաներ։ Հայտնում էին անգամ բանտախցերում օդափոխության անհրաժեշտության մասին։

Ամենուրեք առկա է ջրի խնդիր, ինչի մասին ևս խոսեցի փոխնախարարի հետ։
Հրատապ է քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության պատշաճ իրականացումը։ Դատապարտյալներին անհրաժեշտ ձևով չեն սպասարկում, չեն փոխանցում դեղորայք։ Վերջիններս չեն կարողանում անցնել հետազոտություններ․ ամիսներով սպասում են իրենց հերթին, որն այդպես էլ չի հասնում։
Պատշաճ բժշկական օգնություն չստանալով՝ դատապարտյալների հիվանդություններն էլ ավելի են խորանում՝ վտանգ հանդիսանալով կյանքի, առողջության համար։
Այս կապակցությամբ պատրաստվում եմ գրություն ուղարկել Առողջապահության նախարարին։
Նշեմ նաև, որ իմ այցերի ընթացքում արձանագրված խնդիրների առնչությամբ փոխնախարարին ներկայացրել եմ առաջարկներ, որոնք հետևողական լուծում են պահանջում։
Առաջարկս վերաբերում էր հատուկ կարգավորումների մշակմանը, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր խցում պետք է առկա լինեն առաջին անհրաժեշտության պարագաներ՝ դարակաշարեր, սեղաններ, աթոռներ, սպասքի պարագաներ, ներքնաշորեր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր