ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. կոռուպցիան բացահայտելու ժամանակ ուղիղ եթերում կացնով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա
18:30, 20.02.2024 | mamul.am
27550 | 2

Բլոգեր Արթուր Չախոյանն, ով ամիսներ առաջ բացահայտեց, որ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի որակյալ, 50-ամյա տոմետները քանդում ու յուրացնում են, այսօր բացահայտել է այն վայրը, որտեղ տարել են պետության սեփականությունն ու յուրացրել: Տարածքի աշխատողներն ու պահակները, որոնցից մեկը ներկայացավ իբրև տարածքի տեր ու փորձեց արգելել մտնել տարածք, սկսեցին հայհոյանքներով, քարերով հարձակվել բլոգերի վրա: Նրանցից մեկն անգամ հարձակվեց կացնով ու զենքով: «Սա ա կոռուպցիան, որը պետության անգործության պատճառով ստիպված բացահայտում են բլոգերները: Տիգրան Ավինյան, դու շատ էլ լավ տեղյակ ես այս ամենից, սա դու ես կառավարում: Աջափնյակի 11 հազար քառակուսի մետր տոմետը յուրացրեցին, տեղը անորակ ասֆալտ փռեցին, որ ամեն տարի փոսեր ընկնի, բյուջեից փող դուրս գրեն, իբր վերանորոգեն, իսկ լավ տոմետը իրենց համար օգտագործեն»,- նշեց Չախոյանը` հավաստիացնելով, որ եթե ֆեյսբուքյան ուղիղ եթերը միացրած չլիներ, գուց հիմա ողջ չլիներ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր